ԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի մյունխենյան հանդիպումներն ու քննարկումները

ԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի մյունխենյան հանդիպումներն ու քննարկումները

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է փետրվարի 15-18-ը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումներն ու քննարկումները:

Ըստ այդմ, քննարկումներ են կայացել մի շարք գործընկերների հետ՝ աշխարհագրական լայն ընդգրկումով և օրակարգային լայն շրջանակի հարցերի շուրջ:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել ԱՄՆ գործընկերների, Հնդկաստանի, Կանադայի, Հորդանանի, Տոգոյի, Նորվեգիայի, Ալբանիայի, իսկ ԵՄ անդամ երկրների՝ Մալթայի, Լեհաստանի, Էստոնիայի, Ավստրայի, Ռումինիայի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հետ:

Քննարկվել են ինչպես համապատասխան երկրների հետ երկկողմ օրակարգային, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում