Բայդենը «հետաքրքրված չէ» Դոնալդ Թրամփի գործով. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կենտրոնանում պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին ներկայացված մեղադրանքի վրա: Միաժամանակ, իշխանությունը պատրաստ է հնարավոր անկարգություններին:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
«Մենք չենք մեկնաբանի բուն գործը: Նախագահը կենտրոնացած է ԱՄՆ ժողովրդի ծանր վիճակի վրա և սա նրա ուշադրության առարկան չէ»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնել էր CNN-ը:
Կարծիքներ