Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հինգշաբթի Հնդկաստանի արևելքում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը կազմել է առնվազն ինը մարդ, առնվազն 45 մարդ վիրավորվել է, որոնցից 10-ի վիճակը ծանր է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է NDTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։

Ավելի վաղ այս հեռուստաալիքը հայտնել էր երեք զոհի և ավելի քան 20 վիրավորի մասին։

Գուվահաթի-Բիկաներ երթուղու ուղևորատար գնացքի առնվազն 12 վագոն հինգշաբթի օրը ռելսերից դուրս է եկել Հնդկաստանի Մայնագուրի քաղաքի մոտ: Ներկա պահին ավիավթարի պատճառները հետաքննվում են։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Հնարավոր է, որ մեքենաներում դեռ զոհեր լինեն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում