Հունաստանում բարձրացրել են վտանգի մակարդակը անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով

Հունաստանում բարձրացրել են վտանգի մակարդակը  անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով

Հունաստանի կենտրոնական և հարավային մի շարք շրջաններում հունիսի 21-ին բարձրացվել է վտանգի մակարդակը անտառային հրդեհների առաջացման ռիսկի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Նախազգուշական միջոցառումների շրջանակներում փակվել են ազգային զբոսայգիներն ու անտառային զբոսայգիները, որոնց տարածքով նաև արգելված է տրանսպորտի երթևեկությունը։

Հունաստանում շոգ եղանակ է: Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ին երկրի շրջանների մեծ մասում ջերմաստիճանը կհասնի մինչև ըստ Ցելսիուսի 40 աստիճանի։

Տեղական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ իրավիճակը կարող է վատթարանալ կանխատեսվող ուժեղ քամու պատճառով, ինչը հրդեհների տարածման լրացուցիչ վտանգ կստեղծի։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հունաստանի հրշեջ ծառայությունը գրանցել է  բռնկման ավելի քան 60 օջախ, որոնցից ներկայում մեկուսացվել է 57-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում