Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը. Սենատի նախագահ

Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը. Սենատի նախագահ

Ռումինիայի Սենատի նախագահ Ալինա Գորգիուն կարծում է՝ Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը:

Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում՝ լուսանկար հրապարակելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ռումինիայի Սենատում: Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը: Մենք քննարկել ենք դրան ուղղված քայլերը: Ուրախ եմ, որ գենդերային քվոտան գործում է Հայաստանում»,-ընդգծել է Գորգիուն՝ գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանում պատգամավորների 36 տոկոսը կանայք են:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4-ը  աշխատանքային այցով Ռումինիայում է:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել և հանդիպելու է բարձրաստիճան այրերի հետ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում