Պարեկների արագ արձագանքման շնորհիվ երեխային բժշկական օգնություն է ցուցաբերվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նոյեմբերի 14-ին պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Վաղարշապատում ծառայություն իրականացնելիս ժամը 11:36-ի սահմաններում սահմանված արագությունը գերազանցելու համար Մանուշյան փողոցում կանգնեցրել են BMW մակնիշի մեքենա:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկանալով, որ մեքենայում գտնվող երեխան վատառողջ է և անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց՝ պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Պարեկների արագ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել երեխային ցույց տալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Կարծիքներ