2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
«Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, նրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողներ, տաքսի ծառայություններում աշխատող վարորդներ և անկախ աշխատավարձի չափից՝ գրանցված աշխատողներ:
2028 թվականի հունվարի 1-ից, ըստ էության, արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:
2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվեն»,- նշել է Ավանեսյանը:


Կարծիքներ