ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԵՄԽԽ-ի նիստին, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։
Այդ օրը ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունները։
Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մասնավորապես նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։ Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։
Ասոցիացիայի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։


Կարծիքներ