Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի կոչի՝ ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման շուրջ

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի կոչի՝ ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման շուրջ

ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիան սկսել է անհրաժեշտ գործողությունները՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ լուծարել Մինսկի խումբը։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ֆին դիվանագետ Թոնի Սանդելը, որը երկրի արտաքին գործերի նախարարությունում ստեղծված Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության 2025 թվականի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն է։

«Որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող՝ Ֆինլանդիան ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը», - նշել է նախարարությունը։

Այս համաձայնագրերը կարևոր քայլ են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, ավելացրել է Սանդելը։

Նա ասել է, որ Ֆինլանդիան սկսել է երկու երկրների համատեղ կոչին արձագանքելու գործընթացը, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Ավելի վաղ Փարիզում գտնվող ԵԱՀԿ կենտրոնակայանից հայտնել էին, որ գործող նախագահը խորհրդակցություններ կանցկացնի կազմակերպության անդամ երկրների հետ։ Ինչպես հայտնի է, Ֆինլանդիան նաև Մինսկի խմբի անդամ է։

Ադրբեջանը և Հայաստանը համատեղ դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու կոչով։ Օգոստոսի 8-ին երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել են այս փաստաթուղթը Վաշինգտոնում՝ Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու երկու կարևոր պայմաններից մեկն էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում