Թույլ չտանք, որ Ալիևը մեր երկրում օրակարգ թելադրի. Ալեն Սիմոնյան

«Ժամանակին երբ որ բանակցություններ էին տեղի ունենում մշտապես Ալիևը կրակում էր մեր զինվորների վրա, հարձակումններ էին գործում, դրանով փորձելով բանակցույունների վրա ճնշում գործադրել»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խնդրում թույլ չտանք այն փորձերը, որ Ալիևը մեր երկրում օրակարգ թելադրի:
ՀՀ-ն, երբ որ կորոշի, որ իր Սահամանդրության կամ օրենսդրությանմեջ բան պետք է փոխի, այն ժամանակ էլ կփոխի: 2020 թվականի սկզբին, բուկլետի հեղինակն էլ ես եմ եղել՝ մենք Սահմանադրական գորընթացը սկսել էինք, այդ ժամանակ ինչ պատերազմ, ինչ բան:
Մենք ինչու ենք այդ խոսակցությունը սկսել, մենք այդ խոսակցությունը սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, դուք հարց տաք, հասկանանք հասարակության կարծիքները»,- նշեց Սիմոնյանը:
Շարունակելով խոսել Սահմանադրության փոփոխության մասին ԱԺ նախագահն ասաց, որ կա քննարկում, և կարծում է, որ այո շատ բան պետք է փոխվի. «Այդպես էր մտածում նաև «Քաղաքացիական պայամանգիրը» 2020 թվականի հունվարին: Իրենք (նկատի ունի ադրբեջանցիները. խմբ) հիմա այս ամենը ինչը նստած նայում են, թարգմանում ու վերլուծում են ու խաղում այդ ամեն ինչով»:
Սիմոնյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն իր շահերից բխող քայլեր կանի. «Ինչ վերաբերում է խաղաղության պայամանգրին, այո մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և որևէ հարց չենք տեսնում, որը մեր համար անքննարկելի է»:
Կարծիքներ