Չարենցավանում փայտածխով լցված բեռնատար է այրվել

Չարենցավանում փայտածխով լցված բեռնատար է այրվել

Մայիսի 29-ին՝ ժամը 17:16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում գտնվող ավտոսպասարկման կետին հարակից տարածքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «DAF» մակնիշի փայտածուխով բեռնված բեռնատարի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 1 տ փայտածուխ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում