Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 16:50-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Mercedes-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված գծանշման վրա՝ մասամբ փակելով ճանապարհը, իսկ Chevrolet-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում