Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Մայիսի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով հասցեի մոտ՝ գլխավոր ճանապարհի հատվածում, տեղի է ունեցել գազախողովակի վնասում և առկա է գազի ուժեղ արտահոսք:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ գլխավոր ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել, տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում