Մադագասկարի մոտ նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 64-ի

Մադագասկարի մոտ նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 64-ի

Մադագասկարի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման զոհերի թիվը հասել Է 64-ի: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական գործակալությունը, որի տնօրինության տակ են գտնվում գետային եւ ծովային նավահանգիստները: Գործակալության տվյալներով եւս 24 մարդ համարվում Է անհայտ կորած:

Դեկտեմբերի 20-ին Agence France-Presse-ը տեղեկացրել Էր, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է 17 մարդ, շուրջ 60-ը համարվել Է անհայտ կորած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում