Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը
ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը. համաձայնություն տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից:
Ավելի վաղ փաստաբանը նշել է, որ խոսքը 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքի մասին է, որը, նրա խոսքերով, երբևէ չի վիճարկվել և կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Նա նշել է, որ 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, նրա որդի Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքում գործող ընկերությունում։ Օրբելյանը պնդել է, որ գործարքում որևէ անօրինականություն չկա։


Կարծիքներ