Բերել, էստեղ մարդ եք նստեցրել, որը տներով մտել-դուրս է եկել վերջին սրիկայի պես. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Բերել, էստեղ մարդ եք նստեցրել, որը տներով մտել-դուրս է եկել վերջին սրիկայի պես. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ողջունել է գործընկերներին, «հայ զինվորների մահը ողջունող սրիկային», ապա դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին, ասել, թե նա լիովին արդարացնում է իր հեղինակությունը որպես էդպիսին:

«Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջին 2-3 տարում, ի դեպ, շեշտեմ, որ ոչ միայն մեր խմբակցությանը, այլև «Հայաստան» խմբակցությանն էլ էր տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է: Էդ մարդու վերջին հետագիծը վերջին երկու տարվա եղել է դա` մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը»,- հայտարարել է Ալեքսանյանը, ապա դիմելով Արամ Վարդևանյանին, ասել, որ նա պետք է ներողություն խնդրի քաղաքացիներից՝ այդ պերսոնաժի՝ այնտեղ հայտնվելու համար:

Նրա խոսքով՝ չի էլ ուզում հիշեցնել՝ ինչեր է ասել «Հայաստան» խմբակցության հասցեին:

«Տարել «Հայաստան» խմբակցությանն էլ մոտիկ եք նստեցրել, չեմ իմանում՝ ինչ է լինելու վերջը»,- ասել է Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: 

Ապա նա, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, նկատել է, թե ՔՊ խմբակցությունում չկա մարդ, որը նրանց՝ քաղաքականության մեջ չներգրավված ընտանիքի անդամներին մի թթու տառ ասած լինի:

«Չկա տենց մարդ, հասկանո՞ւմ եք, պարոն Կարապետյան: Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամների է թիրախավորել»,- նշել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում