ՊՍԺ-ն 11-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

ՊՍԺ-ն 11-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

ՊՍԺ-ն 37-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ (1-1) և դարձավ Ֆրանսիայի առաջնության հաղթող։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

59-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը՝ Կիլիան Մբապեի գոլային փոխանցումից հետո։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 20 րոպե անց Կևին Գամեյրոյի գոլի շնորհիվ:

ՊՍԺ-ն վաստակեց 85 միավոր և անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Լանսի» համար, որը զուգահեռաբար ընթացող խաղում հաղթեց «Այաչոյին» (3:0):

Այսպիսով, փարիզյան ակումբն իր պատմության մեջ 11-րդ անգամ և 2-րդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում