Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել պատմական երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանին. Աբդոլլահիան

Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել պատմական երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանին. Աբդոլլահիան

Իրանը թույլ չի տա սահմանափակել տեղաշարժը կամ փակել իր պատմական ճանապարհը Հարավային Կովկասում,որը կապում է Հայաստանի հետ:

«IRNA» գործակալության հաղորդման համաձայն, այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է արաբական Al-Wefaq իրանական թերթին տված հարցազրույցում:

«Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Իրանը թույլ չի տալիս սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին այս տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»,-նշվումէ մեջբերման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև։ Իրանցի նախարարն ընդգծել է տարածաշրջանում առկա տարաձայնությունների հիմնարար լուծման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում