Ժամանակ ունենք, բայց այդ ժամանակն այսօր է. Նիկոլ Փաշինյանը` անվտանգության անհրաժեշտ միջավայր ունենալու մասին

Որքա՞ն ժամանակ է պետք անվտանգության այնպիսի միջավայր ունենալու համար, որպեսզի տարածաշրջանային տերությունները Հայաստանի դեմ, այսպես ասենք, ոտնձգություններից առաջ մտածեն դրանից հետո իրենց համար բխող սպառնալիքների և կորուստների մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային ռադիոյի» «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում խոսեց այս մասին՝ նշելով, որ առաջարկում է ոչ թե մտածել, թե ինչքան ժամանակ է պետք, այլ մտածել, որ այդ ժամանակը հիմա է:
«Ժամանակ ունենք, բայց այդ ժամանակն այսօր է, որովհետև այդ ընկալումն էլ մեզանում կա՝ դե, հունվարից հետո, տոներից անցնենք, գարունը, ձմեռը... Ամեն պահ, ամեն վայրկյան, ամեն օր այդ ժամանակն է։ Մենք ամեն օր այդ ուղղությամբ պետք է աշխատենք, ամեն օր դրա մասին պետք է մտածենք, ամեն օր այդ ռիսկը պետք է կառավարենք, և սրա համար պետք է մթնոլորտ լինի, միջավայր լինի։
Մեզ մոտ չպետք է լինի այն միջավայրը` բա որ ես տատիկի գործած շորը հանեմ, պապան ի՞նչ կմտածի, բա եղբայրներս ի՞նչ կմտածեն։ Պետք է գնալ պապայի հետ էլ, եղբայրների հետ էլ, երեխաների հետ էլ խոսել, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը։
Մեզ պետք է գնալ և կարողանալ վերադառնա՞լ, դա էլ է ընտրության հարց, այդպիսի ընտրություն էլ է լինում, որ ասում են՝ պապան էլ, երեխաներն էլ, եղբայրներն ու քույրերն էլ ասում են՝ ոչինչ, այդ կարմիր շորը հագած գնա, անցի, կանցնես՝ կանցնես, չես անցնի՝ մի հատ լավ խաչքար կդնենք, հիմա ի՞նչ է եղել»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ