«Մովսես Խորենացու» մեդալներով են պարգևատրվել Հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն և պետական բարձր պարգևներ հանձնել Հայկական հեռուստատեսության աշխատակիցներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար «Մովսես Խորենացու» մեդալներ է հանձնել հաղորդավարներ Արտավազդ Եղոյանին, Կարեն Քոչարյանին և կինոյի ու կրկնօրինակման բաժնի կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյանին:
Կարծիքներ