Նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում շինարարների հետ պայմանագրերը միակողմանի կլուծվեն. փոխքաղաքապետը հանդիպել է շինարարների հետ

Նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում շինարարների հետ պայմանագրերը միակողմանի կլուծվեն. փոխքաղաքապետը հանդիպել է շինարարների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման եղել է շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարության վերջնաժամկետները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են ուշացման սեփական դիտարկումներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:


Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված ժամկետները, և որ ստանձնած պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանիորեն կլուծի պայմանագիրը: 


«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել շինարարական ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում