Բլինկենն ու Բորելը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Գազայի հատվածում տիրող իրավիճակը քննարկել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, հինգշաբթի Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է «քաղաքացիներին պաշտպանելու և մարդասիրական օգնության կանոնավոր մատակարարումների անհրաժեշտության մասին»։ Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի առաջնահերթությունները Գազայից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքի ապահովումն ու պատանդների ազատ արձակումն է»։
Կարծիքներ