Ղազախստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Ղազախստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Ապրիլի 8–9-ին Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով

Ապրիլի 8–9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում