Եթե Ադրբեջանը մշտապես խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի ստորագրված խաղաղության պայմանագիրը. Մարուքյան

Եթե Ադրբեջանը մշտապես խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի ստորագրված խաղաղության պայմանագիրը. Մարուքյան

Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է սահմանել Լաչինի միջանցքում։ Այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ երկրները։

Հետաքրքիր է, որ այս բոլոր 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղ պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը մշտապես խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի ստորագրված խաղաղության պայմանագիրը։

Արդյո՞ք միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը։

Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում