Նեյմարը երկրորդ անգամ հայր է դարձել

«Ալ-Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Արաբական լիգայի «Ալ Ահդուդի» հետ հանդիպումը, որը նախատեսված է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Ֆուտբոլիստը մեկնել է Բրազիլիա, որտեղ լույս աշխարհ է եկել ֆուտբոլիստի և նրա ընկերուհու՝ Բրունա Բյանկարդիի դուստրը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Sport.es-ին։
Աղջկան անվանակոչել են Մավի։ Նա Նեյմարի երկրորդ երեխան է։ Ֆուտբոլիստն նաև 12-ամյա տղա ունի՝ Դավի Լուկան, որը ծնվել է Քերոլ Դանտասի հետ հարաբերությունների արդյունքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նեյմարի հղի ընկերուհուին ֆուտբոլիստին մեղադրել է դավաճանության մեջ։ Նշվել է նաև, որ երկրպագուները հիասթափված են բրազիլացու գործողություններից։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Ալ-Հիլյալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը Սաուդյան Արաբիայի առաջնությունում երեք հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
Կարծիքներ