Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում ընթանում են շինաշխատանքներ:

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ-ը՝ նշելով, որ ճանապարհահատվածի կմ 265+000 - կմ270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ284+400-կմ289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում ենհիմնանորոգման աշխատանքներ։

Շինաշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտվելու են 2021թ. ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես իրականացվում են նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում նորոգումը կմեկնարկի առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում