Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը․ քաղաքապետ

Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման վերաբերյալ։

Տեսանյութին կից քաղաքապետը գրել է․ 

«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները: Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը:

Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում