«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է

Հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի փրկարարներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության աշխատակիցներն ու մասնագետները դարձի բերեն վագոնը, որը բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կարծիքներ