Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- հայտնեցին կոմիտեից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում