Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նոր դատավոր

Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նոր դատավոր

ՀՀ ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում