Կոխի ինստիտուտը ենթադրում Է, որ տարեվերջին ԳԴՀ-ում քովիդի դեպքերի 50 տոկոսը բաժին կընկնի «օմիկրոնին»

Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը) ղեկավար Լոթար Վիլերը չի բացառել, որ տարեվերջին Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման բոլոր նոր դեպքերի կեսը բաժին ընկնի օմիկրոն շտամին: Այդ կարծիքը նա հայտնել Է դեկտեմբերի 24-ին Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորման հրապարակած հարցազրույցում:
«Կախված այն բանից, թե մենք ինչպես կպահենք մեզ, վիրուսը կտարածվի ավելի արագ կամ ավելի դանդաղ: Բացառված չԷ, որ տարեվերջին արդեն վարակման բոլոր նոր դեպքերի կեսը կապված լինի «օմիկրոն» տարբերակի հետ»,- նշել Է Վիլերը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ դա նաեւ կարող Է ձգձգվել մինչեւ հունվարի առաջին, երկրորդ կամ նույնիսկ երրորդ շաբաթը: Բացի դրանից, Կոխի ինստիտուտի ղեկավարը հիշեցրել Է, որ օմիկրոն շտամը շատ վարակիչ Է եւ տարածվում Է շատ ավելի արագ, քան «դելտա» տարբերակը:
«Օմիկրոնով» (ախտահարման) բռնկումները տպավորություն են գործում: Շատ շատ մարդիկ, ովքեր գտնվում են ախտահարվածների հետ նույն սենյակում, կարող են վարակվել: Շատ շատերը նաեւ հիվանդանում են»,- ընդգծել Է Վիլերը՝ հավելելով, որ հիվանդանալ կարողեն նաեւ պատվաստված մարդիկ: Դեկտեմբերի 23-ին Գերմանիայում արձագրվել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամով աշխտահարված հիվանդի մահվան առաջին դեպքը:
Մահացել Է 60 – 79 տարեկան մի մարդ: «Օմիկրոն» տարբերակի սրընթաց տարածման առանչությամբ ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը նախազգուշացրել Է երկրում համավարակի հինգերորդ ալիքն սկսվելու մասին, որը կարող լինել ավելի ագրեսիվ, քան նախորդները: Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված Է, որ այդ տարատեսակն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում:
Բացի դրանից, «օմիկրոն» շտամը կարող Է պոտենցիալ կերպով տարածվել մյուսներից ավելի արագ: Օմիկրոն շտամի տարածման Էպիկենտրոնն Աֆրիկայի հարավն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ