Սպիտակ տանն ընթանում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տանն ընթանում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. կքննարկվեն Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ քննարկելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին ունեցած զրույցի բովանդակությունը։

«Գիտեք, մենք երեկ մեծ զրույց ունեցանք նախագահ Պուտինի հետ, մենք կխոսենք այս մասին», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ ճաշի ժամանակ։

Զելենսկին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի կնքման կապակցությամբ։ 

«Կարծում եմ՝ մենք կարող ենք ավարտել այս պատերազմը ձեր օգնությամբ»,-ասել է Զելենսկին՝ դիմելով ԱՄՆ նախագահին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում