Գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որում նա ասում է, թե Հայաստանին գրոհելու են ամենօրյա ռեժիմով, մինչև Կարապետյանին չազատեն:
«Տաշիր Սամոյի փաստաբանն ասում է.- «Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև նրան ազատ չարձակեն»։
Էնպես չի, որ փաստաբանը նորություն է ասում, բոլորի համար էլ պարզ էր, որ Տաշիր Սամոյի և նրա խմբակի մտադրությունը Հայաստանին գրոհելն է, բայց այնուամենայնիվ՝ էդ ինչի՞ կաթ են էլի խմում էս մարդիկ, որ գալիս են ու դեմքի լուրջ արտահայտությամբ Հայաստանում պատմում, որ պատրաստվում են գրոհել Հայաստանը։
Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ»,- գրել է Ալեքսանյանը:
Կարծիքներ