Սիրով կծառայենք բոլոր Երևանցիներին. Նուարդ Վարդանյան

Սիրով կծառայենք բոլոր Երևանցիներին. Նուարդ Վարդանյան

Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքում գրում է.

«Սիրելի Երևանցիներ շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար: Սիրով կծառայենք բոլոր Երևանցիներին անկախ նրանից, թե ում են քվեարկել:

Ցանկանում եմ նաև շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քանի որ այս ընտրությունները միայն ամրապնդեցին ժողովրդավարության հիմքերը՝ ապացուցելով, որ այլևս երբեք ընտրություն չի կեղծվելու, որ այլևս քաղաքացին է որոշելու իր իսկ ճակատագիրը, որ այլևս երբեք ժողովրդին չեն օգտագործելու որպես գործիք իշխանություն պահելու համար: Շնորհավոր ՀՀ քաղաքացի, մենք ապրում ենք հիանալի, ժողովրդավար երկրում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում