Ամանորի կապակցությամբ այցելել էի Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանին.Դավիթ Դանիելյան
Դավիթ Դանիելյանը գրել է.
Ամանորի կապակցությամբ այցելել էի Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Մամբրեի Գևորգյանին: Բացի պատվավոր լինելը, նա նաև անչափ սիրված է կապանցիների և հատկապես` իմ ընտանիքի կողմից:
Տիկին Սվետլանան մեծ ներդրում ունի կապանյան մշակութային, հասարակական կյանքի կայացման գործում: Հպարտ եմ, որ տատիկս և պապիկս երկար տարիներ աշխատել են տիկին Սվետլանայի հետ, ինչի շնորհիվ էլ մեր զրույցը լի էր ջերմ հուշերով և հետաքրքիր պատմություններով: Տիկին Սվետլանան գիտելիքի, իմաստության վառ շտեմարան է մեզ համար:


Կարծիքներ