Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վարորդներից մեկը ՊՆ-ի ծառայող է, մյուսը՝ ոստիկանության․ վիրավոր կա

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վարորդներից մեկը ՊՆ-ի ծառայող է, մյուսը՝ ոստիկանության․ վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ոստիկանության ծառայող է, մեկն էլ՝ ՀՀ ՊՆ ծառայող: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում