Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ սերտ առնչություններ ունեցող «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» (Foundation to Battle Injustice)  կայքում հերթական մտացածին հոդվածն է հրապարակել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։

Այս մասին գրել է fip.am-ը:

Ըստ սկզբնաղբյուրի, կայքը իբրև թե հետաքննությամբ պարզել է, որ Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը զբաղված է Եվրոպական Միությունից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրմամբ։

Վագներական կայքը ՀՀ վարչապետ Փաշինյանին ու Սուքիասյանին է վերագրել նաև հանցավոր ու կոռուպցիոն այլ սխեմաներ՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին ՀՀ կառավարությունում միաժամանակ չներկայացնելով որևէ փաստ։

Այսպես կոչված անարդարության դեմ պայքարող այս կայքի տեղեկությունը անգլերենով արտատպվել է  VT Foreign Policy/Veterans Today կայքում և հոդվածի հեղինակը ռուսական քարոզչության վառ ներկայացուցիչ բրազիլացի Լուկաս Նեյրոզն է, որի մասին FIP.am-ը բազմիցս գրել է։

Այս հրապարակումը հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում տարածել է կեղծ ու չստուգված լուրերի տարածմամբ հայտնի ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Հոխիկյանը, որն ունի մի քանի տասնյակ տարածում։ Հոխիկյանի հետ միասին այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական «Haqqin.az»-ը։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում