ԱՍՀ նախարարի խոսնակը`Արսեն Թորոսյանի Սաուդյան Արաբիա գործուղման հրամանի մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Oragir.news կայքը իրականությանը չհամապատասխանող հրապարակում է արել, թե իբր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Սաուդյան Արաբիա գործուղման հրամանը տրվել է հետին թվով։
Իրականությունն այն է, որ նախարարի՝ հունվարի 25-28-ը Սաուդյան Արաբիա գործուղման հրամանը վարչապետի կողմից ստորագրվել է հունվարի 16-ին, իսկ փետրվարի 2-ին ստորագրվել է նախորդ հրամանում փոփոխություններ կատարելու մասին հրամանը, քանի որ նախարարը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով ընդհատել է գործուղումը և ավելի վաղ է վերադարձել Հայաստան։
Հայտնում եմ նաև, որ նախարարը օրենքով սահմանված կարգով պետական բյուջե է վերադարձրել մեկ օրվա օրապահիկի համար վճարված գումարը, քանի որ, ինչպես նշեցի, մեկ օր շուտ էր վերադարձել Հայաստան։
Լրատվամիջոցին կոչ եմ անում դիտումներ ու հավանումներ հավաքելու ձգտման մեջ չկորցնել պրոֆեսիոնալիզմը, եթե իհարկե այն առհասարակ կա, և առավել մանրամասնորեն ուսումնասիրել առկա իրավական ակտերը նման ակնհայտ կեղծ հոդվածներ գրելուց առաջ։
Հ․Գ․ Կից տեղադրում եմ հրամանների լուսանկարները, ինչպես նաև հղումները, որպեսզի վերոնշյալ լրատվամիջոցում ևս ծանոթանան դրանց։





Կարծիքներ