Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 42 մարդ է զոհվել

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է AFP-ն ՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 33-ի:
Հեղեղումների երկու օրվա ընթացքում բազմաթիվ տներ են փլուզվել: Բոննից հարավ ընկած տարածքում Ար գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով ողջ շրջակայքը:
Վիրավորվել է մոտ 70 մարդ: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:
Կարծիքներ