Ամանորի տոնակատարության հետ կապված՝ ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը

Ամանորի տոնակատարության հետ կապված՝ ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը

Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման դեկտեմբերի 19-ի միջոցառմամբ պայմանավորված` դեկտեմբերի 18-ի ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, վաղը՝ դեկտեմբերի 19-ի ժամը 18:00-ից ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը: 

Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում