Բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ․ Ավանեսյան

Եթե կան դժգոհություններ, բողոքներ, դրանք վերհանելու իրավական ճանապարհներ կան, բռնության կիրառելու համար հիմք չեն կարող հանդիսանալ որևէ ծառայության որակը կամ ժամկետը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժիշկների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներին։
«Ստացված դժգոհությունները մանրակրկիտ ուսումնասիրվում են և փորձում ենք անհատական լուծումներ տալ։ Այս դեպքերում շտապօգնության ծառայությունն ուշացումներ չի գրանցել, ժամանակին է հասել և պատշաճ իրականացրել է իր գործառույթները։ Ցավոք, այո՛, բժիշկների կողմից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելը որոշակի ռիսկեր է պարունակում»,- ասել է Ավանեսյանը։
Նա հավելել է, որ պատասխանը պետք է խիստ լինի և մեղավորները պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Ինչ վերաբերում է տուժած բժիշկներին, ապա նրանց առողջական վիճակը բավարար և ապաքինվում են։
Կարծիքներ