Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվեցին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվեցին

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է:

_Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:

Նիկոլ Փաշինյան

#պատվաստվիրուպաշտպանվիր.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում