Երևանում և մարզերում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

Երևանում և մարզերում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում (սեպտեմբերի 25-28) ` ժողովրդական
ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-
թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`կերպարվեստի թանգարանում և Երևանում (հոկտեմբերի 17-24)`
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային
երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցահադրությամբ:

Ցուցահանսեսին կներկայացվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների
կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան): Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսիահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնացուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց)
ստեղծագործությունների ձայնագրություններով:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի
երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) կատալոգը, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում