Հիվանդանոց տեղափոխված 27-ամյա պարեկը գիտակցության չգալով մահացել է

Հիվանդանոց տեղափոխված 27-ամյա պարեկը գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հանայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում