Բելինգհեմը ամենաարդյունավետ անգլիացի խաղացողն է եվրագավաթներում այս մրցաշրջանում

«Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 8 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Երեկ Բելինգհեմը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռեյնջերսի» դեմ խաղում (2-1՝ այս պահի դրությամբ):
Հիշեցնենք, որ Բելինգհեմը գերմանական ակումբ է տեղափոխվել անգլիական «Բիրմինգհեմից»։
Կարծիքներ