Սլովակիայում թոշակառուներին քովիդ պատվաստման համար 200-300 եվրո կվճարեն

Սլովակիայում թոշակառուներին քովիդ պատվաստման համար 200-300 եվրո կվճարեն

Սլովակիայում Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իշխանությունները որոշել են 60-ից բարձր տարիքի պատվաստված անձանց 200-300 եվրոյի չափով ֆինանսական պարգևատրում տրամադրել։ Այս մասին հայտնում է RTVS ռադիոն։

Համաձայն նոր օրենքի՝ տարեց մարդիկ կստանան 200 եվրո, եթե պատվաստվել են երկու դեղաչափով, 300 եվրո կստանան խթանիչ՝ բուստերային դեղաչափ ստացած անձինք։ Այդ նախաձեռնության համար պետությունը հատկացրել է 279 մլն եվրո։

Նշվում է, որ Սլովակիան, որի բնակչությունը կազմում է մոտ 5․5 մլն, զբաղեցնում է ԵՄ-ում առաջին տեղերից մեկը վարակման նոր դեպքերի թվով և վերջիններից մեկը՝ պատվաստվածների թվով։

Ավելի վաղ Սլովակիայում երեք քաղաքացու մոտ Օմիկրոն շտամ էր հայտնաբերվել։ Բոլոր վարակակիրները վերադարձել են Աֆրիկայից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում