Գերմանիայում BMW-ի նախկին աշխատակցին մեղադրել են 2,7 միլիոն եվրոյի չափով կոռուպցիայի մեջ

Մյունխենի դատախազությունը BMW ավտոարտադրողի նախկին մենեջերին մեղադրել է կոռուպցիայի մեջ, որը ընկերությանը պատճառել է 2,7 միլիոն եվրոյի չափով վնաս, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով WirtschaftsWoche-ին։
Նախկին աշխատակցին, ում անունը չի նշվում, 2007 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման 18 դեպքով։
Կասկածները կապված են ավտոարտադրողի պատվերները կատարելու կապալառուների ընտրության հետ, նշում է թերթը։
Կարծիքներ