Ագուերոյի գործակալը գտնվում է Բարսելոնայում․ «Բարսան» հետաքրքրված է հարձակվողով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է կարիերան շարունակել իսպանական լիգայում:
Նրա գործակալը գտնվում է Բարսելոնայում, հաղորդում է El Chiringuito մարզական ալիքը: Ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացուն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Հարկ է նշել, որ 34-ամյա Ագուերոն Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի լավագույն ընկերներից է։
Ագուերոն հեռանալու է «Սիթիից» այս մրցաշրջանի ավարտին ՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով: Հաղորդվում էր, որ նա մտադիր է մնալ Եվրոպայում:
Կարծիքներ