Windows-ի թարմացումը կոտրել է Google Chrome-ը

Windows-ի թարմացումը կոտրել է Google Chrome-ը

Windows-ի թարմացումը կոտրել է Google Chrome-ը: Օպերացիոն համակարգի օգտատերերի խոսքով՝ սխալ առաջացել է OC թարմացումից հետո, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով MSPoweruser պարբերականին:

Օգտատերերը ստիպված են լինում կրկին մուտքագրել իրենց հաշվի լոգինն ու գաղտնաբառը: Լրագրողները ուշադրություն են դարձրել նրան, որ նմանատիպ դեպք է եղել 2004-ին  Windows 10-ի բետա տարբերակում:

Google Security –ի մասնագետն Թեւիս Օրմանդին հայտարարել է, որ խնդիրը կապված է DPAPI անվանմամբ Windows-ի կրիպտոգրաֆիական ինտերֆեյսի հետ: Տվյալ համակարգը պատասխանատու է կոդավարման օգնությամբ օգտատերերի տվյալների պաշտպանության համար: ԱսդաԱ

Օրմանդին նշել է, որ գտել է խնդրի ժամանակավոր լուծումը: Դրա շտկման համար պետք է փակել Chrome.exe-ն եւ արգելափակել համակարգը, ապա կրկին մուտքագրել ОС եւ բացել դիտարկիչը:

Microsoft-ը դեռ չի արձագանքել խնդրին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում