Որոշել են Էկվադորը կառուցապատել շոկոլադի արտադրության թափոններից

Որոշել են Էկվադորը կառուցապատել շոկոլադի արտադրության թափոններից

Վալենտինո Գարերի ատելիեի ճարտարապետները որոշել են Էկվադորում տներ կառուցել շոկոլադի արտադրության աղբից։ Ընկերությունը ներկայացրել է գյուղի նախագիծ 3D-տպիչով տպված շենքերով, որոնք կառուցվելու են կակաոյի հատիկներից, գրում է Designboom-ը։

Գյուղի հայեցակարգի կազմման ժամանակ Վալենտինո Գարերիի մասնագետների համար կարեւոր էր, որպեսզի տները լինեն մոդուլային եւ կարողանան փոխել ձեւը կամ չափը՝ կախված գտնվելու վայրից։ Բոլոր շինությունները կառուցվելու են տեղական նյութերից, ինչպիսին են բամբուկը եւ կակաոյի հատիկների կեղեւի մանրաթելը։ Այդպես կհաջողվի պաշտպանել մոլորակը հումքի տեղափոխման ժամանակ առաջացող արտանետումներից։

Ճարտարապետները  Էկվադորի շոկոլադ արտադրող MUZE ընկերության եւ Avanti բարեգործական կազմակերպության հետ միասին մտածել են ստեղծել անկախ եւ բազմաֆունկցիոնալ տարածք՝ գյուղում կլինեն շոկոլադի ֆաբրիկա, կակաոյի մնացորդների մշակման գործարան, կրթական եւ հետազոտական կենտրոն, բնակելի շինություններ, քովորկինգի՝ համատեղ աշխատանքի գոտի եւ տեղ էկոտուրիզմի համար։ Ծրագրվում է նաեւ գյուղը միացնել բլոկչեյնին եւ NFT-ին։

Բոլոր շենքերի գույները նկատի են առնված տեղի բնակիչների գունագեղ տնակների եւ կակաոյի պտուղների երանգների հաշվառմամբ, իսկ կառույցների ձեւը հիշեցնելու է էկվադորյան արվեստի նմուշները։ Բացի այդ, տների տանիքներին ներկառուցվելու են հատուկ պահեստարաններ անձրեւաջրերի հավաքման համար։ Գյուղի տարածքում կկահավորեն հետիոտն փողոցներ եւ հեծանվուղիներ, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածք էլեկտրամեքենաների համար։ Գյուղ չի թույլատրվի մտնել բեռնատարներով կամ ներքին այրման շարժիչով մեքենաներով, տրանսպորտի այդ տեսակների համար նախատեսված է շրջանցող ճանապարհ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում